Նախարարը ընդունել է Ֆրանսիական «Հայ-մեդ» ընկերության նախագահ Հովհաննես Հեքերյանին 22.01.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանին:
  Հովհաննես Հեքերյանը նախարար Աթայանին է ներկայացրել այցի նպատակը՝ ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններին տրամադրել է դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ, Արցախի գործընկերների համար հանդես կգա դասախոսություններով՝ փոխանցելով ժամանակակից անեսթեզիոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:
   «Հայ-մեդ» կազմակերպության կողմից Արցախի շրջանների 4 համայնքի բուժկետերին արդեն 4 տարի է, որ տրամադրվում է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ:
   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ԱՀ առողջապահության նախարարության նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերը բուժսարքավորումներով համալրման հետ կապված մի շարք հարցեր:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հղել Հովհաննես Հեքերյանին արդյունավետ ծրագրերի, երկարատև համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: