Երկրապահ կամավորականների միության առաքելությունը ԱՀ առողջապահության համակարգում 10.01.2018թ.

 Հունվարի 10-ին Արցախի առողջապահության նախարարություն էին այցելել ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամները:
 ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ողջունելով հյուրերին նշել է, որ այս առաքելությունը արդեն պարբերական բնույթ է կրում և շնորհավորելով հյուրերին տարեմուտի կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել միության բոլոր ներկայացուցիչներին:
   Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը հրապարակել է վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանը, որով Պաշտպանության նախարարության 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի, ինչպես նաև միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցույց տալու համար ԱՀ առողջապահության ոլորտի մի շարք աշխատողներ պարգևատրվել են Երկրապահ կամավորականների միության հուշամեդալներով և պատվոգրերով:
 Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին միության փոխնախագահները, մարզերի պատասխանատուները, պատանի երիտասարդ եկրապահները, զոհված ազատամարտիկի ծնող Վալենտին Մեխակյանը:
   Երկրապահ կամավորականների միության անդամները այցելել են առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններ, այդ թվում նաև շրջանային բուժմիավորումներ` նվերներ տրամադրել նորածիններին ու ստացիոնար բուժում ստացողներին, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: