icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի առողջապահության համակարգի աշխատանքը տոնական օրերին 09.01.2018թ. / 09-01-2018


   Ամանորյա տոնական օրերին  Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով:
   Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի հրամանի բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
   Տոնական օրերին Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից իրականացվել է 402 կանչի սպասարկում, ընդ որում սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել:
   Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) նկատմամբ համաճարակաբանական հսկողություն: Իրականացվել է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվել համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում: 2017 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 424 դեպք, որից 0-18 տարեկան՝ 194 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 81 հիվանդ, որից 0-18 տարեկան՝ 47-ը:
   2018թ. հունվարի 8-ի դրությամբ նախարարության ենթակա բուժհիմնարկներում ստացիոնար բուժում են ստանում վերին շնչառական ուղիների սուր վարակներ ախտորոշմամբ 52 հիվանդ, որից 0-18 տարեկան՝ 24-ը:
  2017թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելով ՎՇՈՒՍՎ-ի աճ չի արձանագրվել: