Աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունում 27.12.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, մասնակցությամբ նախարարության պատասխանատուների, գործադիր տնօրենների, արտահաստիքային գլխավոր մասնագետների և Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչների:
  Ողջունելով ներկաներին, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը կարևորելով ակադեմիայի մասնաճյուղի բացումը, որը արցախցի մասնագետների համար հնարավորություններ է ստեղծելու մասնակցել գիտաժողովներին, Ռուսաստանի կոլեգաների հետ համատեղ անցկացնել գիտահետազոտական աշխատանքներ, հետևաբար ներկայացնել Արցախը միջազգային հարթակներում:
   Նախարար Աթայանն երախտագիտության խոսք ուղղեց ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Լեոնովին՝ ակադեմիայի մասնաճյուղն Արցախում բացելու կապակցությամբ և փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր հայրենակից Մառլեն Բոստանջյանին նախաձեռնության համար, ում ջանքերի շնորհիվ հաջողվեց այդ ամենը:
   Այնուհետև, նախարար Կարինե Աթայանը, որպես Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի Արցախի մասնաճյուղի նախագահ, մասնաճյուղի իսկական անդամներ՝ Էդիկ Ղուկասյանին, Զոյա Մաղաքելյանին, Օֆելյա Դադայանին, Մարինե Թևոսյանին, Անահիտ Լալայանին, Ալյոշա Մաղաքելյանին, Գագիկ Օհանյանին, Արմեն Խաչատրյանին, Գարիկ Ազիրյանին և հանձնեց Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի դիպլոմները, վկայականները և ոսկե շքանանշանները:
   Խորհրդակցությունը շարունակվեց բուժհիմնարկների գործադիր տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են բուժհիմնարկների գործառույթները, ներառելով ինչպես բժշկական այնպես էլ ֆինանսատնտեսագիտական հարցեր:
   Վերջում, ամփոփելով խորհրդակցության արդյունքները նախարար Աթայանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ բուժհիմնարկներում ինչպես տոնական օրերին այնպես էլ հետագայում աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: