icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է 29.12.2017թ. / 29-12-2017


   Ըստ վիճակագրական տվյալների տոն օրերին արձանագրվում են սննդային թունավորումների դեպքեր: Ուստի բոտուլիզմից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝
• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին.
• Սննդի հետ շփվելուց առաջ, ինչպես նաև պատրաստման ընթացքում, հաճախակի ձեռքերը լվացեք օճառով՝ օգտագործելով միայն խմելու ջուր.
• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր: Պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաններով՝ 72 ժամից ոչ ավելի.
• Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ.
• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե, բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը.
• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի՝ կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել.
• Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը.
• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, այն գնել միայն շուկայից և խանութներից՝ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում.
• Խորհուրդ չի տրվում հղիներին և երեխաներին սննդում օգտագործելիս սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ.
• Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ.
  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ: