icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հուշագիր ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև՝ բարեփոխումների անցկացման շուրջ 18.12.2017թ. / 18-12-2017


   ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն, որի ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ:
   Հուշագրով նախատեսվում է համագործակցել որոշ ուղղություններով, այդ թվում Արցախի Հանրապետության բժշկական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական փաթեթի շահառուների սպասարկում՝ ապահովագրության շրջանակներում: