icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը 18.12.2017թ. / 18-12-2017


 Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2017 թվականին նոյեմբեր ամսում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 2932 դեպք, որից 2625 դեպք 0-18 տարեկան երեխաների շրջանում, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4264 դեպք, որից 3721 0-18 տարեկան երեխաների շրջանում:
   ՎՇՈՒՍՎ-ի դեպքերը նվազել են նոյեմբեր ամսում 1332 դեպքով, (1,5 անգամ) 0-18 տարեկան երեխաների շրջանում 1096 դեպքով:
   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է մի շարք հրամաններ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին»: Նախարարության կողմից վերահսկվում է իրավիճակը, իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում է համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում: Ուժեղացված է հսկողությունը բուժկազմակերպություններում հիվանդների ժամանականին հայտնաբերման, ախտորոշման, գրանցման, հաղորդման և հոսպիտալացման գործընթացների նկատմամբ: Բուժանձնակազմի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացված ստուգումներին զուգահեռ կատարվում են սանլուսավորչական աշխատանք:
    Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում է ամենօրյա բակային համայցեր: Ձեռք է բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ:
   2017թ.դեկտեմբերի 15-ին Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 112 դեպք, որից 0-18 տարեկան 99 դեպք հոսպիտալացվել են 2 հիվանդ: Ստացիոնար բուժման են գտնվում 34 հիվանդ, որից 25 երեխա, թոքաբորբով 10 հիվանդ 0-18 տարեկան 4 երեխա:
  ԱՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ չի գրանցվել:
   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը: