«Արագիլ»-ը ժամանակակից գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել Ստեփանակերտի ծննդատանը 11.12.2017թ.

   «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը դեկտեմբերի 9-ին Արցախի առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել: «Արագիլ»-ը գործում է ՀՀ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
   Հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:
 ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել գերժամանակակից սարաքավորում, որը այսուհետ հնարավորություն կտա Արցախի բժիշկներին կատարել հղիների անտենատալ սկրինինգային հսկողություն ողջ ծավալով՝ համապատասխան միջազգային չափորոշիչներին: Նախորդ այցին տեղեկանալով, որ ծննդատունը ժամանակակից հետազոտական սարքավորման կարիք ունի ՝ Ամանորյա նվեր է ուղարկել:
   «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի բժշկական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարինե Թոխունցը ներկայացրել է գերձայնային հետազոտության սարքավորման առավելությունները: Նոր սարքավորումն ունի հետազոտման լայն հնարավորություններ՝  3D ուսումնասիրություն, դոպլեր հետազոտություն, ինչպես նաև ծնողները կարող են տեսնել դեռ չծնված իրենց բալիկներին: Պրոֆեսոր Թոխունցը իր գոհունակությունն է արտահայտել Արցախի մասնագետների որակավորման վերաբերյալ:
   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ որ այս սարքի տրամադրումն անչափ կարևոր է, քանի որ այն կնպաստի հղիության վաղ շրջանում հայտնաբերել շեղումներն ու պտղի արատները:
   Նախարար Աթայանը իր երախտիքի խոսքն է հղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և «Արագիլ» հիմնադրամին նվերի համար:
   «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի նախագահ Սուսաննա Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Արցախից ծրագրում ընդգրկվել են 138 զույգեր, որոնցից 107-ն արդեն անցել են բեղմնավորմանը նախորդող բուժման կուրսը: Այդ զույգերից 49-ը հղիացել են և լույս աշխարհ են եկել 51 երեխաներ, 5-ը՝ սպասում է բալիկի: Սուսաննա Գաբրիելյանը ավելացրել է, որ Արցախից հերթագրված 130 զույգերի հետ աշխատանքները սկսվելու են գալիք տարվա գարնանը: