Աննախադեպ բարդ ուրոլոգիական վիրահատություններ Արցախում 04.12.2017թ.

    ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ:
   Այցի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն: Այդ թվում առաջին անգամ իրականացվել է միզապարկ-միզածորանային երկկողմանի անտիռեֆլյուքսային վիրահատություն: Բոլոր վիրահատությունները կատարվել են Արցախի բժիշկների մասնակցությամբ:
   Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական ծառայության մասնագետների հետ  փորձի փոխանակումն է և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ: