icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն 23.11.2017թ. / 23-11-2017


  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին՝ ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Էկո Սենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 9ա) կկազմակերպվի «Բաց դռների օր» միջոցառում, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի, սրտաբանի, ռևմատոլոգի և ուռուցքաբանի խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա:
Ցանկություն հայտնողները կարող են զանգահարել 047-94-45-18 հեռախոսահամարով կամ աշխատանքային օրերին ներկայանալ «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ՝ հերթագրվելու նպատակով: