«Մետաբոլիկ թերապիայի ժամանակակից տենդենցները» խորագրով դասընթաց 18.11.2017թ.

  ՀՀ «Գրինդեքս» դեղագործական ընկերության և Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում նոյեմբերի 17-ին կազմակերպվել է «Մետաբոլիկ թերապիայի ժամանակակից տենդենցները» խորագրով դասընթաց:
  Դասընթացին մասնակցում էին՝ սրտաբաններ, նյարդաբաններ, ներզատաբաններ, թերապևտներ հանրապետության բուժհաստատություններից:
   «Էրեբունի» բժշկական կենտրոնի կարդիոպուլմոնոլոգիայի բաժանմունքի ղեկավար Լաուրա Աթայանը տեղեկացրել է, որ սրտային հիվանդությունները բավականին շատացել ու երիտասարդացել են, ուստի սրտաբանները, նյարդաբանները և ներզատաբանները ձգտում են քայլել ժամանակակից բժշկագիտությանը զուգընթաց:
  Զեկույցով հանդես է եկել ՀՀ «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»-ի գիտական ղեկավար, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը և ներկայացրել մետաբոլիկ բուժման ժամանակակից մոտեցումները, որը կարևոր է սրտանոթային հիվանդների կյանքի որակի բարելավման առումով:Սրտաբանի պարզաբանմամբ սրտանոթային հիվանդություններն ամենատարածվածներն են և այն նվազեցնելու համար, պետք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն վաղ շրջանում հայտնաբերել, ճիշտ բուժում կազմակերպել՝ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան:
   Դասընթացի ընթացքում Արցախի սրտաբաններին է ներկայացվել «Գրինդեքս» լատվիական դեղագործական ընկերության վերջին դեղամիջոցները, որոնք լայնորեն կիրառվում են սրտաբանության բնագավառում:
   Միջոցառման շրջանակներում մասնակիցներին Արցախի առողջապահության նախարարի հրամանով կտրվեն Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
   Դասնթացին զուգահեռ Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանից ժամանած մասնագետները հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն են իրականացրել: