Համագործակցության նոր եզրեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ 14.11.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը նոյեմբերի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ռեգիոնար առողջապաhական ծրագրերի ղեկավար Լետիցիա Նեմուշին և երևանյան գրասենյակի բժշկական ծրագրերի ղեկավար Գեղամ Պետրոսյանին:
   Գեղամ Պետրոսյանը նախարարին ներկայացրել առաջիկայում կազմակերպության կողմից Արցախի շրջաններում նախատեսվող՝ առաջին օգնության գիտելիքների բարձրացում, ներհիվանդանոցային առաջնային բուժօգնության իրականացման ծրագրերը:
   Նախարար Աթայանը կարևորել է մայրաքաղաքի և շրջանների բուժհասաստություններում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ ունենալու գաղափարը, ընդգծելով դրանց վերազինման ծավալը:
   Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են համայնքային բուժկետերի առաջնային տեխնիկական հագեցման, մասնագետների որակավորման վերաբերյալ հարցեր:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին համագործակցության համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու: