Արցախում առաջին անգամ նշվել է ֆիզիոթերապիստի մասնագիտական տոնը 08.09.2017թ.

   Ամբողջ աշխարհում սեպտեմբերի 8-ը նշվում է որպես ֆիզիոթերապիստների համաշխարհային օր: Ֆիզիոթերապիան բժշկական մասնագիտություն է, որը կապված է հիվանդությունների, խանգարումների և վնասվածքների կանխարգելման, ախտորոշման և վերականգնման հետ:
  Այս տարի Արցախի առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը մեծ շուքով նշել է այդ տոնը:
  Կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Արցախում աշխատող ֆիզիոթերապիստները:
  Վերականգնողական կենտրոնի աշխատողները հանդես են եկել ֆիզիոթերապիայի մասին ինֆորմատիվ նյութերով, ինչպես նաև ծանոթացրել կենտրոնի աշխատանքին և աշխատասենյակներին:
  Վերջին տարիներին Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պատրաստել է ֆիզիոթերապիստներ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ: