Նախարարը ընդունել է Արա Կարապետյանին 06.09.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Մեծ Վաշինգտոնի հայ բժիշկների միության ներկայացուցիչը Հայաստանում Արա Կարապետյանին:
   Արա Կարապետյանը Կարինե Աթայանին է ներկայացրել միության կողմից Արցախում կատարած աշխատանքները: Մեծ Վաշինգտոնի հայ բժիշկների միությունը ԼՂՀ-ում գործում է 2005 թվականից: Ծրագրի նպատակն է`շրջանների բնակչությանը ցուցաբերել առաջին բժշկական օգնություն: Կազմակերպությունը սպասարկում է Հադրութի, Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների հիվանդներին:
   ԼՂՀ առողջապահության նախարարության հետ կնքված եռակողմ պայմանագրի և հաստատված ժամանակացույցի համաձայն շրջանային բուժմիավորումների բժիշկներն տարին 2 անգամ գյուղական համայնքներում իրականացնում են շարժական այցեր: Բժշկական հետազոտությունից հետո կազմակերպության կողմից հիվանդներին տրամադրվում են դեղորայք: 2014-2015 թվականներին միության կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական հաստատությունների էպիլեպսիայով հիվանդներին տրամադրվել է Կարբամազեպին դեղամիջոցը:
   Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են գյուղական բնակչությանը նպատակային բժշկական օգնության ցուցաբերման հետ կապված հարցեր:
  Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Արա Կարապետյանին համագործակցության ու բարեգործական հիմունքներով իրականացվող ծրագրերի համար: