Գերմանիայից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ են իրականացրել 28.08.2017թ.

   Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած  բժիշկները Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ու «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» օգոստոսի 24-25-ը հիվանդների անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ են իրականացրել:
   Ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Ֆուադ Զայդանը շատ է սիրում ճամփորդել և Արցախում ծանոթացել է մատուցվող ակնաբուժությանը, գործընկերների աշխատանքային պայմաններին և փորձել օգտակար լինել: Ծագումով պաղեստինցի բժշկի խոսքով՝ բուժսարքավորումները համապատասխանում են միջազգային չախորոշիչներին, բժիշկները հմուտ են և բանիմաց: Ակնաբույժն ընդգծել է, որ երկու օրվա ընթացքում հետազոտել է բարդ խնդիրներ ունեցող հիվանդների:
   Գինեկոլոգ, հոգեթերապևտ բժշկական գիտությունների դոկտոր Աննեմարի Բրաունը   իր հիացմունքն է արտահայտել կառուցվող ծննդատան և արցախցխի մասնագետների մասին: Գինեկոլոգը առաջարկել է Արցախում ունենալու այլընտրանքային բժշկություն, որի ժամանակ բուժումը չի իրականացվի քիմիական մեթոդներով:
   Օտարերկրյա բժիշկները Արցախ էին այցելել գերմանաբնակ ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանի ուղեկցությամբ, ով տարիներ ի վեր ապրում և աշխատում է Գերմանիայում ու կատարում գիտահետազոտական աշխատանքներ: Դոկտորանտը հավելել է. որ բարեկամական և գործնական նկատառումներով հրավիրել էր բժիշկներին Արցախ, ովքեր իրենց ներդրումն ունեցան առողջապահության գործին: