Բաց դռների օր Ասկերանի շրջանային բուժմիավորումում 24.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 24-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, լսել և պատասխանել հուզող հարցերին:
   Նախարար Աթայանը տնօրինության հետ քննարկել է առկա խնդիրները,տվել համապատասխան հանձնարարականներ:
  Նախարարի հաջորդ համայցը եղել է Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժին:
   Նույն օրը Ասկերանի շրջանային բուժմիավորումում կազմկակերպվել էր բաց դռների օր:
  Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի կողմից իրականացվել է 11 հիվանդի հետազոտություն, մանկաբույժի՝ 15 երեխայի խորհրդատվություն: «Արևիկ» մանկական բուժմիավորման ակնաբույժի կողմից մասնագիտական զննման է ենթարկվել 42 հիվանդ, իսկ 40 բնակչի տրամադրվել օպտիկական ակնոց: