Նախարարի այց և բաց դռների օր Մարտունու շրջանային բուժմիավորումում 23.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 23-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, ծանոթացել առկա խնդիրներին:
   Նախարար Աթայանը տնօրինության հետ քննարկել է բուժական և կազմակերպչական տարաբնույթ հարցեր, տվել համապատասխան հանձնարարականներ:
    Նախարարության մասնագետների կողմից տրվել են մեթոդական ցուցումներ աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով:
     Նույն օրը Մարտունու շրջանային բուժմիավորումում կազմկակերպվել էր բաց դռների օր:
   Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի կողմից իրականացվել է 26 հիվանդի հետազոտություն, մանկաբույժի՝ 10 երեխայի խորհրդատվություն: