Բաց դռների օր Հադրութի շրջանային բուժմիավորումում 22.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 22-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում: Այցի շրջնակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, ծանոթացել մատուցվող բուժօգնության հնարավորություններին:
   Նախարարի հաջորդ համայցը եղել Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային և հակաժանտախատային բաժիններ:
   Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ծառայության վերաբերյալ մի շարք հարցեր, որի արդյունքում նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` շտկելու առկա թերությունները:
   Աշխատանքային խումբը ուսումնասիրել է բուժհիմնարկների գործունեությունը ներառելով հիվանդների վարման գործընթացը և դեղորայքային ապահովվածությունը, տվել մեթոդական ցուցումներ:
    Նույն օրը Հադրութի շրջանային բուժմիավորումում կազմկակերպվել էր բաց դռների օր:
   Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի կողմից իրականացվել է 14 հիվանդի հետազոտություն, մանկաբույժի՝ 15 երեխայի խորհրդատվություն: Հանրապետական բժշկական կենտրոնի ակնաբույժի կողմից մասնագիտական զննման է ենթարկվել 25 հիվանդ, իսկ 46 բնակչի տրամադրվել օպտիկական ակնոց: