Առողջապահության նախարարի մասնակցությամբ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում կազմակերպվել է բաց դռների օր 21.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 21-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում:
  Այցի շրջանակներում նախարար Աթայանը ծանոթացել է բուժմիավորման վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին:
   Այնուհետև նախարարը տնօրինության հետ քննարկել է բուժմիավորումը անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու, բժիշկ-մասնագետների պակասը լրացնելու հետ կապված հարցեր, տվել հանձնարարականներ` աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով:
  Նույն օրը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում կազմկակերպվել էր բաց դռների օր:
   Միջոցառման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի կողմից իրականացվել է 40 հիվանդի հետազոտություն, մանկաբույժի՝ 13 երեխայի խորհրդատվություն: Հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից մասնագիտական զննման է ենթարկվել 43 հիվանդ:
    Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են բուժհիմնարկի փաստաթղթային շրջանառությունը, ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը և տրվել մեթոդական ցուցումներ: