icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Համագործակցություն Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միության» հետ 14.08.2017թ. / 14-08-2017


   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 14-ին ընդունել է Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միություն» հասարակական կազմակերպության անդամներին և ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանին:
   «Հայկական բժշկական գիտական միությունը» հիմնադրվել է 2015 թվականին: Միությունը հանդիսանում է Մոսկվայի հայ ուսանողների, օրդինատորների, բժիշկների միավորման հարթակ:
   Հանդիպման ժամանակ Հասմիկ Ահարոնյանը նշել է, որ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Արցախում և նախարարին է ներկայացրել առաքելության նպատակը. Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաների մասնագետների կողմից օգոստոսի 15-ից 25-ը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություներում անցկացվելու է «Բաց դռների օր»:
 Մասնագետները հանդես կգան դասախաոսություններով, որոնք վերաբերվում են մանկաբուժության և վիրաբուժության արդի մոտեցումներին:
 Կարինե Աթայանը ողջունել է «Հայկական բժշկական գիտական միության» նախաձեռնությունները, ծրագրված աշխատանքները, ընտրված ձևաչափերը: Նա հատկապես կարևորել է գիտելիքների և մասնագիտական փորձի փոխանակումը, բարեգործական ծրագրերը:
   Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխտանքների համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու: