Նախարարն ընդունել է Ավստրիայից ժամանած անոթաբաններին 08.12.2016թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն դեկտեմբերի 8-ին ընդունել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքից ժամանած պատվիրակությանը` մեր հայրենակից անոթաբան Արա Ուգուրլուօգլուին, պրոֆեսոր Թոմաս Հյուլցենբայնին և Աննա Հերցոգին:
   Պատվիրակության անդամները ժամանել են Ստեփանակերտ` Հանրապետական բժշկական կենտրոնում անոթային վիրահատություններ իրականացնելու նպատակով:
   Նախարար Աթայանն ողջունել է բժիշկների նախաձեռնություններն ու աշխատանքները Արցախում:
   Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել Արցախի առողջապահության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումների վերաբերյալ և նշել, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին նրանց կողմից կատարված վիրահատությունների, փորձի և հմտությունների փոխանակման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: