Հանդիպում նախարարությունում 07.12.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանին և նույն կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանին:
   Կենտրոնի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց այցի նպատակը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի հետազոտության և հիվանդության վաղ ախտորոշման կարևորության մասին իրենց գործընկերների հետ փորձի փոխանակումը:
   Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են Արցախում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման սկրինինգային ծրագրի, քաղաքացիական և զինվորական բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման վերաբերյալ հարցեր:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար: