Կարինե Աթայանն ընդունել է Հովհաննես Էքերյանին 03.12.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Հայմեդ» կազմակերպության նախագահ Հովհաննես Էքերյանին :
   Նախարարը ողջունելով հյուրին բարձր է գնահատել Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից Արցախում կատարվող աշխատանքները:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանական նորակառույց դիսպանսերի բժշկական սարքավորումներով հագեցման վերաբերյալ հարցեր:
  Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն հայտնելով Հովհաննես Էքերյանին, մեկ անգամ ևս կարևորել է համագործակցությունը և իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը: