Երևանի առաջատար բժշկական կենտրոնների բժիշկները «Արևիկ» մանկական բուժմիավորումում և Շուշիի շրջանային բուժմիավորումում իրականացրել են հիվանդների անվճար ընդունելություն 12.08.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում և Շուշիի շրջանային բուժմիավորումում իրականացվել են հիվանդների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն Երևանի առաջատար բժշկական կենտրոնների մասնագետների կողմից:
   Օգոստոսի 11-12-ը իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվության են ենթարկվել 129 երեխա, որոնցից նեֆրոլոգի մոտ`28, գաստրոէնտերոլոգի մոտ` 24 ալերգոլոգի`77:
   «Արևիկ» մանկական բուժմիավորումում նախարար Աթայանը հանդիպել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
  Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևիկ» մանկական բուժմիավորման և Արաբկիր բժշկակական կենտրոնի միջև մանակաբուժության ասպարեզում հեռուստաբժշկության զարգացման ուղիները, հիվանդների վարման արձանագրություների տեղայնացումը ԼՂՀ-ում, կենտրոնում բժիշկների վերապատրաստման վերաբերյալ հարցեր:
   Օգոստոսի 12-ին իրականացված «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Շուշիի շրջանային բուժմիավորումում խորհրդատվություն են ստացել 176 բնակիչ, որոնցից սրտաբանի մոտ`47, սոնոգրաֆիստի`42, նյարդաբանի`41, ականաբույժի`46: