icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի այցը ԼՂՀ 10.06.2013թ. / 10-06-2013


2013թ հունիսի 8-ին և 9-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին գտնվում Հայաստանի Հանրապետության առոջապահաության նախարար Դերենիկ Հրանտի Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների խորհրդի նախագահ, ՀՀ “Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ” ՓԲԸ գործադիր տնօրեն Ռազմիկ Աշոտի Աբրահամյանը և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վրույրի Վանյանը:
Այցի շրջանակներում հունիսի 8-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ առողջապահության նախարարության պատասխանատուների և համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են համակարգում առկա ընթացիք խնդիրներն ու հարցերը:
Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել ԼՂՀ առողջապահության համակարգի հետ համագործակցության շրջանակները և աջակցել համակարգի առջև ծառացող խնդիրների լուծմանը:
Նույն օրը հյուրերին և ԼՂՀ առողջապահության նախարարին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ընդունելիության ժամանակ քննարկվել են ԼՂՀ առողջապահության համակարգի զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր` առաջիկա 5 տարիների ընթացքում իրագործելու նպատակով:
Հունիսի 9-ին ԼՂՀ առողջապահության նախարարը ՀՀ առողջապահության նախարարին ու նրա գլխավորած պատվիրակությանը ծանոթացրել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր շենքի պայմաններին: Շրջայցին մասնակցում էին նաև ԼՂՀ վարչապետը ու ԼՂՀ Քաղաքաշինության նախարարը: Նույն օրը հյուրերը ծանոթացել են նաև Մարտակերտի շրջանային բուժմիավորման և Վանքի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին և առկա խնդիրներին: