Նախարարը ընդունել է Իրինա Լազարյանին և Խորեն Բանդազյանին / 25-05-2013


Սույն թվականի մայիսի 24-ին նախարարը ընդունել է Հայաստան Հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմնի ղեկավար Իրինա Լազարյանին և ատենապետ Խորեն Բանդազյանին:
Ընդունելության ժամանակ քննարկվել է Մարտունու շրջանային բուժմիավորման նոր մասնաշենքի կահավորման և սարքավորումներով հագեցնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իրինա Լազարյանը նշեց, որ ունի անհրաժեշտ սարքավորումների այդ ցանկը և ԱՄՆ վերադառնալուն պես կվերանայեն ու կտեղեկացնեն թե ինչն են կարող ձեռք բերել: Հարցի վերաբերյալ նախարարը նշեց, որ մեր կողմից կառանձնացվեն առաջնահերթ անհրաժեշտ սարքավորումները և պարագաները և կներկայացվեն:
Ի.Լազարյանը նաև տեղեկացրեց, որ կշարունակվեն նաև բժիշկների կրթական ծրագրերը, նշելով, որ կան անձինք որոնք պատրաստ են հոգալ այնտեղ մնալու ժամանակահատվածում ծախսերը: Նաև Ի.Լազարյանը նշեց, որ կուղարկի տեղեկատվություն կապված այդ գործողությունը սկսելու ժամկետի հետ և քանի հոգի կարող են վերապատրաստվել ԱՄՆ-ում:
Խոսվեց ինչպես հեռուստաբժշկության աշխատանքների ակտիվացման այնպես էլ 7 շրջանների շտապ օգնության մեքենաների համար դեֆիբրիլյատորների տրամադրման հարցերի վերաբերյալ:
Վերջում նախարարը շնորհակալական խոսք ասեց համագործակցության համար: