icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հանդիպում Գերմանիայի հայ բժիշկների միության նախագահ Համբարձում Մերգերյանի հետ / 13-05-2013


Սույն թվականի մայիսի 8-ին նախարարը ընդունել է Գերմնիայի հայ բժիշկների միության նախագահ Համբարձում Մերգերյանին:
Ընդունելիության ժամանակ Հ.Մերգերյանը հայ բժիշկների միության անունից պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել Ավետարանոցի գյուղական բժշկական ամբուլատորիայի շենքի վերանորոգման ծախսերը, ինչպես նաև համալրել բժշկական սարքավորումներով, պարագաներով և անհրաժեշտ գույքով: Հարցի կապակցությամբ նախարարը նշեց, որ կտրամադրվի անհրաժեշտ սարքավորումների, պարագաների և գույքի ցանկը: Հ.Մերգերյանը առաջարկեց անհրաժեշտության դեպքում ուղարկել նաև բժշկական հագուստ և սպիտակեղեն: Քննարկվեցին նաև ԼՂՀ բժիշկների Գերմանիայում վերապատրաստման հետ կապված հարցեր,որի կապակցությամբ Հ.Մերգերյանը նշեց,որ համագործակցությունը կշարունակվի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ներկայացնել գերմաներեն իմացող որևէ բժշկի թեկնածության առաջարկը:
Վերջում նախարարը շնորհակալական խոսք ուղղեց Հ.Մերգերյանին և Գերմանիայի հայ բժիշկների միության անդամներին երկարամյա համագործակցության համար: