Կատաղություն 22.06.2018թ.

   Կատաղությունը (հիդրոֆոբիա) — սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հայտնի է կատաղության վիրուսի երկու տեսակ՝ փողոցային (վայրի) և ֆիքսված կամ կատաղության լաբորատոր վիրուս: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ, ձիեր, էշեր) և գյուղատնտեսական կենդանիները (կովեր, այծեր, ոչխարներ, խոզեր, ուղտեր): Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը` «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի առթիվ 21.06.2018թ.

  Արցախի առողջապահության համակարգի հարգելի բուժաշխատողներ.

   Շնորհավորում եմ Ձեզ «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի առթիվ: Տոնն այն մարդկանց ում միավորում է մեկ ընդհանուր սուրբ նպատակ` ազատել մարդկությանը ցավից, տառապանքից: Իզուր չէ ասված, որ մարդու կյանքը բժշկի վստահ ձեռքերում է:
 Ոլորտը, որը ներկայացնում եք Դուք ամենապատասխանատուներից է: Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, իսկ նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ ապաքինվում են:
   Հարգելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել միասին ու կարող ենք վստահ ասել, որ Արցախում առողջապահական համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով: Կարևոր մի շարք ծրագրեր արդեն իրականություն են: Ոլորտում աստիճանաբար իրականացվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը շարունակում է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
   Վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կունենանք իրապես լավագույն առողջապահության համակարգ:
  Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն և նորանոր նվաճումներ աշխատանքում:

                                                                                   Հարգանքներով՝ Կարինե Աթայան



Իրանահայ բժիշկներն Արցախի բուժհաստատություններում անվճար հետազոտություններ են իրականացրել 15.06.2018թ.

   «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջնորդությամբ հունիսի 12-14-ը իրանահայ մանկաբույժ-սրտաբան Արմեն Քոչարյանը, ՀՀ «Առողջ կյանք» բարեգործական կլինիկայի սոնոգրաֆիստ Ալֆրեդ Ավագյանն ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում և Մարտակերտի ՇԲՄ-ում իրականացրել են անվճար հետազոտություններ։ Կարդալ ավելին



Արցախում մեկնարկել է «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» ծրագիրը 14.06.2018թ.

   Համաձայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի միջև կնքված համագործակցության հուշագրի հունիսի 13-ին Հադրութի շրջանային բուժմիավորումում մեկնարկել է «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» ծրագիրը: Ծրագրի նպատակը Արցախի համայնքներում աշխատող ավելի քան 400 բուժքույրերի վերապատրաստումն է։ Կարդալ ավելին



Հայտարարություն 08.06.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի հունիսի 9-ից 18-ը Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ ժամանած բժիշկ մասնագետների կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար վիրահատություններ, քթի պլաստիկա, միջնապատի ուղղում, ականջախեցիների պլաստիկա:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



«Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն 07.06.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ «Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան հունիսի 7-ին այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն: Նախարար Աթայանը Թոմ Քաթինային ծանոթացրել է կենտրոնի շենքային պայմաններին և բուժսպասարկման որակին: Կարդալ ավելին



Սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը իրականցրել է անվճար վիրահատություններ 06.06.2016թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունիսի 5-ին ընդունել է սիրիահայ վիրաբույժ, Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի նախագահ Ջանի Հադդադին: 2011 թվականից նա տարին 1-2 անգամ այցելում է Արցախ՝ Շուշիի և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում իրականացնում անվճար խորհրդատվություններ, վիրահատություններ: Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին 04.06.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունիսի 4-ին ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին: Կազմակերպությունը առաջին բուժօգնության հետ կապված ծրագրեր է անցկացրել ՀՀ Երևան, Ծաղկաձոր և Գյումրի քաղաքներում, Մեքսիկայում, Լիբանանում և ԱՄՆ-ում: Կարդալ ավելին



Կարինե Աթայանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և շնորհավորել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2018թ.

     Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունիսի 1-ին այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, տեսակցել մայիսի 28-ին Հադրութի շրջանում արձանագրված գայլի հարձակման հետևանքով հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող երեխաներին:
  Նախարարը հետաքրքրվել է երեխաների առողջական վիճակով, շնորհավորել նրանց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և մաղթել առողջություն:



Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում նշվել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը 01.06.2018թ.

   Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կետրոնում կազմակերպվել է հաճելի տոն` ամբուլատոր և ստացիոնար բուժում ստացող սահմանափակ կարողություններով երեխաների համար: Կարդալ ավելին