Գայլի կծած բոլոր քաղաքացիները շարունակում են ստանալ բժշկական օգնություն` համաձայն ուղեցույցերի 31.05.2018թ.

 Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժում ստացող Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանի, ընդունված ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանի, դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով, Տումի գյուղի բնակիչ 2000թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանի, դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքերով, վիճակը կայուն է և գնահատվում է միջին ծանրության:
   Նույն միջադեպի հետևանքով Հադրութի շրջանային բուժմիավորում դիմած Տումի գյուղի բնակիչ 1977թ. ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով` գտնվում է ամբուլատոր հսկողության տակ:
  Այսօր բոլորին ներարկվել է հակակատաղության պատվաստանյութի երկրորդ դոզան:
  2008 թվականից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է 4 կատաղության դեպք, որից 2008թ. Հադրութի շրջանում երկու դեպք գայլի հոշոտում, 2013թ. և 2014թ. Մարտունու շրջանում մեկական դեպք շան և փորսուղի կծած:



Գայլի կծած բոլոր քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական սպասարկում 29.05.2018թ.

 Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով՝ 3 անչափահաս երեխա, մարմնական վնասվածքներով, ժամը 19:10-ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:
   1. 2008թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը ընդունվել է ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:
  2. 2014թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով:
   3. 2000թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը ընդունվել է դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:
   Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:
   Տուժածներին ցուցաբերվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:



Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը 29.05.2018թ.

 «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախաձեռնությամբ, համակազմակերպիչներ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» և Արցախի առողջապահության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում մայիսի 28-ին կազմակերպվել է ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը՝ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով: Կարդալ ավելին



ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Արցախում էր 27.05.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
 Նախարար Աթայանը ներկայացրել է ԱՀ առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները։ Կարդալ ավելին



«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Արցախում անվճար վիրահատություններ են իրականացրել 26.05.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով կրկին Ստեփանակերտ էին ժամանել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները՝ տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Կարդալ ավելին



Հայտարարություն

   ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 28-ին քաղաք Ստեփանակերտում՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ խորհրդակցությունների դահլիճում, անվճար հիմունքներով կկայանա ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» թեմայով: Մասնակիցներին կսահմանվի համապատասխան քանակությամբ կրեդիտ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ առողջապահության նախարարություն, կամ զանգահարել 047-94-44-02 հեռախոսահամարով:Մանրամասները տես կից ֆայլում.Congres — 28.05.2018



Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Շուշիում անվճար վիրահատություններ է իրականացրել 21.05.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով մայիսի 18-20-ը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու    Արտավազդ Սահակյանը Շուշիի շրջանային բուժմիավորումում անվճար վիրահատություններ է իրականացրել: Կարդալ ավելին



Արցախցի բժիշկներն առաջին անգամ իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ 21.05.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ: Կարդալ ավելին



Շարունակվում է համագործակցությունը մանկական վիրաբուժության ոլորտում 21.05.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը, մանկական վիրաբույժ Արման Հարությունյանը և նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոֆի Սարինյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում մայիսի 16-18-ը իրականացրել են Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ: Կարդալ ավելին



Կարինե Աթայանն ընդունել է ավստրիահայ անոթաբան Արա Ուղուրլյանին 18.05.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 18-ին ընդունել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքից ժամանած մեր հայրենակից անոթաբան Արա Ուղուրլյանին: Հայտնի անոթաբանը մայիսի 16-18-ը Արցախում իրականացրել է ազգաբնակչության անվճար խորհրդատվություններ: Կարդալ ավելին