Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում կոնֆերանս և բաց դռներ էին կազմակերպել 23.04.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս՝ նվիրված շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումներին: Կարդալ ավելին



Արցախում էին ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկները 23.04.2018թ.

 ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկները՝ տնօրեն, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Գեորգի Օկոևի գլխավորությամբ ապրիլի 21-22-ը ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ: Կարդալ ավելին

  

Հայտարարություն 18.04.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի ապրիլի 21-ին և 22-ին Արցախ կժամանեն ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Գեորգի Գրիգորիի Օկոևի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ` այդ թվում նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժիշկ սոնոգրաֆիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և էնդոսկոպիկ վիրաբույժներ:
Նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում մասնագետների կողմից ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն կամ զանգահարել /047/94-38-86 հեռախոսահամարով:



Նախարարն այցելել է շրջանային բուժմիավորումներ 16.04.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 14-ին աշխատանքային խմբով այցելել է Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ:
   Կարինե Աթայանը շրջայց է կատարել բուժհիմնարկներում, ծանոթացել տիրող իրավիճակին, տեսակցել հիվանդներին, ինչպես նաև հանդիպել բուժանձնակազմի հետ: Կարդալ ավելին



ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է «The HALO Trust»-ի արցախյան ծրագրի ղեկավարին 12.04.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 11-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում վիրավորում ստացած և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի և Գարիկ Ղահրիյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցեր: Կարդալ ավելին



Ֆրանսիայից ժամանած բժիշկները անվճար վիրահատություններ են իրականացրել 09.04.2018թ.

 «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության բժիշկները՝ նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանի գլխավորությամբ կրկին ժամանել էին Արցախ: Ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանը, ուրոլոգ Շանթ Բալյանը, ինչպես նաև կառույցի ներկայացուցիչ Արմանդ Սանոսյանը Կարդալ ավելին



Դասընթաց` միտված Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին 06.04.2018թ.

   Արցախի առողջապահության նախարարության, Հայկական բժշկական ասոցիացիայի, համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ «Գրինդեքս» դեղագործական ընկերության աջակցությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլին 5-ին կազմակերպվել է դասընթաց` նվիրված սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումներին: Կարդալ ավելին