Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում կոնֆերանս և բաց դռների օրեր էին կազմակերպել 31.03.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ մարտի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է կոնֆերանս՝ նվիրված քրոնիկ երակային հիվանդությունների բուժմանը: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արայիկ Ղարիբյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով 30.03.2018թ.

   Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով  բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ավանդի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության վիրաբույժ Արայիկ Բենիկի Ղարիբյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:hramanagir Arayik Gharibyan



Թարմացում Արամ Մկրտչյանի և Գարիկ Ղահրիյանի առողջական վիճակի վերաբերյալ 30.03.2018թ.13:32

  Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հայտնված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով:
  Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
   1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են:
  Տեղեկացնենք, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով՝ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
   Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ:



Ականի պայթյունից վիրավորված քաղաքացիների վիրահատություններն ավարտվել են 15:10

   Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
   1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունը ավարտվել է, կատարվել է փայծաղի հեռացում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:
   1987 թվականի ծնված Գարիկ Ղահիրյանը ստացել էր ականապայթյունային վիրավորում, զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, պոլիտրավմա, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի: Կատարվել է երկու վերջույթների անդամահատում, կանգնեցվել է արյունահոսությունը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:



Օպերատիվ տեղեկատվություն 29.03.2018թ.

 Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են ընդունվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված ԱՀ քաղաքացիներ 1987 թվականի ծնված Գարիկ Արամի Ղահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Հենրիխի Մկրտչյանը:
  Գարիկ Ղահիրյանն ընդունվել է ժամը 11:00-ին ծայրահեղ ծանր վիճակում այս պահին վիրահատվում է:
   Արամ Մկրտչյանն  ընդունվել է ժամը 11:15-ին կայուն ծանր վիճակում, նույնպես վիրահատվում է:



Ընդլայնված խորհրդակցություն 29.03.2018թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 29-ին ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել` համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների մասնակցությամբ: Նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է, որ Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Կարդալ ավելին



Հայտարարություն 28.03.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի մարտի 30-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն, գլխավոր անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Տիգրան Լևի Սուլթանյանի և “Procto Clinic” կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ, ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու` Ալեքսանդր Ֆելիքսի Աբրահամյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



Հայտարարություն 28.03.2018թ.

  ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի մարտի 29-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Վարդան Գևորգյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն մինչև 18 տարեկան երեխաների ընդունելություն, խորհրդատվություն և բուժում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:



«Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ մասնագետները Արցախի շրջանային բուժմիավորումներում անվճար ընդունելություն են իրականացրել 27.03.2018թ.

  ՀՀ «Բժիշկների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկները՝ հիմնադիր նախագահ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ կրկին ժամանել էին Արցախ: Մասնագիտական խումբը մարտի 24-26-ը Արցախի առողջապահության նախարարության Քարվաճառի, Մարտունու, Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում իրականացրել է «Բաց դռների օր»: Կարդալ ավելին



Հայտարարություն 21.03.2018թ.

  ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 24-ին Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում»  ՊՈԱԿ-ում, մարտի 25-ին  «Մարտունու շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում և մարտի 26-ին  «Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ-ում ժամը 10:00-ից, Հայաստանի Հանրապետության «Բժիշկների միավորում»  բարեգործական հասարակական կազմակերպության բժիշկներ` վնասվածքաբան-օրթոպեդի, դիմածնոտային վիրաբույժի, անոթային վիրաբույժի, սրտաբանի, ռադիոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի և քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից  «Բաց դռների օր»   միջոցառման շրջանակներում անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն, ինչպես նաև գործիքային հետազոտություններ (ռենտգենոգրաֆիա, ԷԽՈ-կարդիոգրաֆիա):
Ցանկացողները նշված օրերին կարող են դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ /097/ 39-78-03
«Մարտունու շրջանային բուժմիավորում»  ՓԲԸ /047/ 82-24-45
«Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում»   ՓԲԸ /047/ 42-11-26