Հայտարարություն 27.02.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի փետրվարի 28-ին ժամը 13:30-ից մինչև ժամը 17:00-ն և մարտի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն Հայաստանի Հանրապետության «Մուրացան» հիվանդանոցային համալրի սրտաբան Արմեն Փիրուզյանի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան Սալբի Մխիթարյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար սրտաբանական հետազոտություններ և խորհրդատվություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն 23.02.2018թ.

  Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման և ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր` ուղղված հեռաբժշկության շահագործմանը: Կարդալ ավելին



Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում 22.02.2018թ.

   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում, հանդիպել բժշկական անձնակազմի հետ եւ քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Կարդալ ավելին



Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են իրականացրել 22.02.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետների նախաձեռնությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում փետրվարի 16-ից 21-ը կազմակերպվել է բաց դռների օր: Ասոցիացիայի վնասվածքաբան-օրթոպեդներ` Արտակ Մացակյանը, Ալբերտ Կարդանգուշևը, Գեորգի Լոմջարյան, Նորայր Զաքարյանը և Էդգար Հովհաննեսյանը Կարդալ ավելին

  

Հայտարարություն

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի փետրվարի 16-ից 21-ը Արցախ կժամանեն Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները, որոնք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կիրականացնեն կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև հետվնասվածքային բարդությունների շտկում:
Ցանկություն հայտնողները հերթագրվելու համար կարող են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 16:00 դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով:



Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արմո Միրզոյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում 12.02.2018թ.

   Առողջապահության  բնագավառում ներդրած ավանդի համար  և ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր»  փակ բաժնետիրական ընկերության հոգեբույժ Արմո Հակոբի Միրզոյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:hramanagir Mirzoyan