Լյարդաբանական օրեր Արցախում 29.01.2018թ.

   Հայկական լյարդաբանական ասոցիացիայի և ՀՀ «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում կազմակերպվել է «Լյարդաբանական օրեր Արցախում» խորագրով դասընթաց, իսկ հունվարի 27-ին` ազգաբնակչության համար բաց դռների օր: Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է ՀՀ-ից ժամանած լյարդաբաններին 26.01.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունվարի 26-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանին, «Բուժքույրերի Միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանին և մի խումբ լյարդաբանների: Կարդալ ավելին



Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ամփոփել է նախարարության 2017 թվականի գործունեությունը 25.01.2018թ.

   Հունվարի 25-ին կայացել է Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի մամուլի ասուլիսը:
   Նախարարը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել 2017 թվականին համակարգի կողմից կատարված աշխատանքները և 2018-ի նախատեսվող ծրագրերը: Կարդալ ավելին



Հայտարարություն 23.01.2018թ.

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվելու են լյարդաբանական օրեր:
Սույն թվականի հունվարի 27-ին, ժամը` 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից: Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 95-17-99:

 

Նախարարը ընդունել է Ֆրանսիական «Հայ-մեդ» ընկերության նախագահ Հովհաննես Հեքերյանին 22.01.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանին: Կարդալ ավելին

  

Երկրապահ կամավորականների միության առաքելությունը ԱՀ առողջապահության համակարգում 10.01.2018թ.

 Հունվարի 10-ին Արցախի առողջապահության նախարարություն էին այցելել ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամները:
 ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ողջունելով հյուրերին նշել է, Կարդալ ավելին