Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի Ամանորյա ուղերձը 29.12.2017թ.

 Առողջապահության համակարգի հարգելի՛ աշխատողներ, հայրենակիցներ.

   Շնորհավորում եմ Ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
  Ամանորը մարդկության համար ամենասպասված հրաշքներով լի տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով դրանց իրականացմանը:
 Երկրի ղեկավարությունն իրականացնում է առողջապահական ոլորտի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով բարեփոխումներին միտված նախաձեռնությունները կյանքի են կոչվում:
  Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:
   Տարեմուտի այս հրաշալի տոների կապակցությամբ մաղթում եմ աշխատանքային մեծամեծ հաջողություն ի նպաստ Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման` հանուն մեր ժողովրդի խաղաղ, բարեկեցիկ ապագայի:
   Թող Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն Ձեզ ու Ձեր ընտանիքի անդամներին և թող 2018 թվականը լինի խաղաղության, ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի:

                                                                                  Լավագույն մաղթանքներով՝ 
                                 ԱՀ առողջապահության նախարար  Կարինե Աթայան



Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է 29.12.2017թ.

   Ըստ վիճակագրական տվյալների տոն օրերին արձանագրվում են սննդային թունավորումների դեպքեր: Ուստի բոտուլիզմից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ Կարդալ ավելին



Աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունում 27.12.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, մասնակցությամբ նախարարության պատասխանատուների, գործադիր տնօրենների, արտահաստիքային գլխավոր մասնագետների և Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչների: Կարդալ ավելին



Բացվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի արցախյան մասնաճյուղը 21.12.2017թ.

 Դեկտմեբերի 20-ին ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Կարդալ ավելին



Հուշագիր ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև՝ բարեփոխումների անցկացման շուրջ 18.12.2017թ.

   ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն, որի ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը 18.12.2017թ.

 Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2017 թվականին նոյեմբեր ամսում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 2932 դեպք, որից 2625 դեպք 0-18 տարեկան երեխաների շրջանում, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4264 դեպք, որից 3721 0-18 տարեկան երեխաների շրջանում: Կարդալ ավելին



Ստեփանակերտում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության հետ 15.12.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությանը: Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Անատոլի Սահակյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում 14.12.2017թ.

  Առողջապահության  բնագավառում ներդրած ավանդի համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, բժիշկ-սեռախտաբան Անատոլի Իվանի Սահակյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:hramanagir Anatoli Sahakyan



«Արագիլ»-ը ժամանակակից գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել Ստեփանակերտի ծննդատանը 11.12.2017թ.

   «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը դեկտեմբերի 9-ին Արցախի առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել: «Արագիլ»-ը գործում է ՀՀ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կարդալ ավելին