Երկարատև անշարժությունից հետո ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորն առաջին քայլերն է կատարել 31.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում օրերս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը տեղի վնասվածքաբանների հետ համատեղ իրականացրել էր ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, 28-ամյա Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Կարդալ ավելին



Հանդիպում առողջապահության ոլորտի բժշկական գիտությունների թեկնածուների հետ 30.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի մոտ հոկտեմբերի 30-ին հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ոլորտի բժշկական գիտությունների թեկնածուները: Հանդիպումը կայացել է գիտական գործունեությամբ զբաղվող բժիշկների միավորման ստեղծման նպատակով: Կարդալ ավելին



Պրոֆեսոր Արմեն Չարչյանը Արցախում բարդագույն կոնքազդրային հոդի վիրահատություն է կատարել 27.10.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի հրավերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, 28-ամյա  Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Կարդալ ավելին



Ստեփանակերտում էին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները 23.10.2017թ

   ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ռադիոլոգներ` Հովհաննես Վարդևանյանը և Ալլա Ղազարյանը Հանրապետական բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-21-ը իրականացրել են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Կարդալ ավելին



Հանդիպում նախարարությունում 20.10.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլախավորությամբ: Կարդալ ավելին



Հայտարարություն 18.10.2017թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ԱՀ առողջապահության նախարարության հրավերով սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 14:00-ից և 21-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ռադիոլոգներ` Հովհաննես Վարդևանյանի և Ալլա Ղազարյանի կողմից, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



Արցախի Հանրապետությունում ներդրվել է լսողության նորածնային սքրինինգ 18.10.2017թ.

  Նեոնատալ սքրինինգը-նորածինների հետազոտության պետական ծրագիր է, որի նպատակը հնարավորինս վաղ հայտնաբերել լուրջ գենետիկական հիվանդությունները:
  Ընթացիկ տարվա մայիսին Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի և բրիտանական «Birtlink» կազմակերպության ներկայացուցիչ Կետի Մելորի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ներդնել նորածինների լսողության սքրինինգ: Կարդալ ավելին



Աննախադեպ լուրջ վիրահատություններ Արցախում՝ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմից 16.10.2017թ.

   Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ Արցախ այցելած բժիշկները հոկտեմբերի 9-13-ը Հանրապետական բժշկական ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում, «Արևիկ» մանկական բուժմիավորում և Ասկերանի շրջանային բուժմիավորում իրականացրել են «Բաց դռների օր», որի շրջանակներում հետազոտվել է 250 այցելու, կատարվել 41 վիրահատություն: Կարդալ ավելին



Ֆրեզնո քաղաքից ժամանած բժշկական պատվիրակությունը Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններին արդիական սարքավորումներ է նվիրել13.10.2017թ.

   Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած բժիշկները՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-13-ը ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացրել են բնակչության բուժօգնություն, ինչպես նաև նշված բուժհաստատություներին նվիրաբերել արդիական սարքավորումներ։ Կարդալ ավելին



Հանդիպում Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների հետ 10.10.2017թ.

   Արցախի Հանրապետության առղջապահության նախարար Կարինե Աթայանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած բժշկական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ: Կարդալ ավելին