Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադը արժանացավ պետական պարգևի 26.09.2017թ.

   Արցախի առղջապահության նախարար Կարինե Աթայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է սիրիահայ վիրաբույժ, Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի նախագահ Ջանի Հադդադին:
   Հիշեցնենք, որ Ջանի Հադդադը 2011 թվականից տարին 2 անգամ այցելում է Արցախ և Շուշիի շրջանային բուժմիավորումում իրականացնում անվճար խորհրդատվություններ ու վիրահատություններ: Կարդալ ավելին



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները Արմեն Չարչյանի գլխավորությամբ Արցախում անվճար ընդունելություն և վիրահատություններ են իրականացրել 25.09.2017թ.

   Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գլխավորությամբ առաջատար մասնագետների կողմից Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում, Մաշկավեներոլոգիական դիսպանսերում սեպտեմբերի 22-24-ը իրականացվել է «Բաց դռների օր», Կարդալ ավելին



Արցախում անցկացվել է «Թրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» խորագրով դասընթաց 22.09.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Անէսթեզիոլոգների ու ինտենսիվ թերապևտների հայկական միության համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին Հանրապետական բժշկական կենտրոնում և Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կազմակերպվել է «Թրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» խորագրով դասընթաց: Կարդալ ավելին



Հայտարարություն 19.09.2017թ.

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում` Հայաստանի Հանրապետության «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբանի, ընդհանուր վիրաբույժի, ուրոլոգի, պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, համակարգչային տոմոգրաֆիստի, սոնոգրաֆիստի, թոքաբանի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգի և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբանի կողմից անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկացողները նշված օրերին կարող են դիմել համապատասխան բուժհիմնարկներ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ /047/ 94-49-62 «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»  ՓԲԸ /047/ 94-38-86 «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր»  ՓԲԸ /047/ 94-13-05

 



«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով միջազգային գիտաժողով Արցախում 15.09.2017թ.

   «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով Երևանում մեկնարկած 8-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Արցախում: Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից ու Հայաստանից ժամանած պատվիրակներ, որոնց միացել են Արցախի մասնագետները: Կարդալ ավելին



Արցախում առաջին անգամ նշվել է ֆիզիոթերապիստի մասնագիտական տոնը 08.09.2017թ.

   Ամբողջ աշխարհում սեպտեմբերի 8-ը նշվում է որպես ֆիզիոթերապիստների համաշխարհային օր: Ֆիզիոթերապիան բժշկական մասնագիտություն է, որը կապված է հիվանդությունների, խանգարումների և վնասվածքների կանխարգելման, ախտորոշման և վերականգնման հետ: Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Արա Կարապետյանին 06.09.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Մեծ Վաշինգտոնի հայ բժիշկների միության ներկայացուցիչը Հայաստանում Արա Կարապետյանին:
   Արա Կարապետյանը Կարինե Աթայանին է ներկայացրել միության կողմից Արցախում կատարած աշխատանքները: Կարդալ ավելին



Արթուր Վարժապետյանը Արցախի առողջապահության համակարգին ավտոմեքենաներ է նվիրաբերել 05.09.2017թ.

   Ռուսաստանաբնակ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանը սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  Արցախի Հանրապետության մի շարք պետական կառույցների, այդ թվում` առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդանոցին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին ու Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցին նվիրաբերել է մարդատար և սանիտարական «Շևրոլետ» և «ՈՒԱԶ» ավտոմեքենաներ: Կարդալ ավելին