Գերմանիայից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ են իրականացրել 28.08.2017թ.

   Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած  բժիշկները Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ու «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» օգոստոսի 24-25-ը հիվանդների անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ են իրականացրել: Կարդալ ավելին



Բժշկական առաքելությամբ՝ Մոսկվայից 28.08.2017թ.

   Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած մի շարք բժիշկներ` այդ թվում մանկաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ օգոստոսի 15-25-ը Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Հանրապետական բժշկական կենտրոնում և շրջանային բուժմիավորներում հիվանդների հետազոտություններ ու խորհրդատվություններ են իրականցրել: Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած բժիշկներին 24.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 24-ին ընդունել է Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Ֆուադ Զայդանին, գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Աննեմարի Բրաունին և ցեղասպանագետ Մանուշակ Մարկոսյանին: Կարդալ ավելին



Բաց դռների օր Ասկերանի շրջանային բուժմիավորումում 24.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 24-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, լսել և պատասխանել հուզող հարցերին: Կարդալ ավելին



Նախարարի այց և բաց դռների օր Մարտունու շրջանային բուժմիավորումում 23.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 23-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Այցի շրջանակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, ծանոթացել առկա խնդիրներին: Կարդալ ավելին



Բաց դռների օր Հադրութի շրջանային բուժմիավորումում 22.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 22-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում: Այցի շրջնակներում նախարարը տեսակցել է հիվանդներին, ծանոթացել մատուցվող բուժօգնության հնարավորություններին: Կարդալ ավելին



Առողջապահության նախարարի մասնակցությամբ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում կազմակերպվել է բաց դռների օր 21.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 21-ին նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի Ռ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում:
  Այցի շրջանակներում նախարար Աթայանը ծանոթացել է բուժմիավորման վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին: Կարդալ ավելին



Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Շուշիում և Հադրութում անվճար վիրահատություններ է իրականացրել 21.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով օգոստոսի 18-20-ը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Սահակյանը Շուշիի և Հադրութի շրջանային բուժմիավորումներում անվճար վիրահատություններ է իրականացրել: Կարդալ ավելին



Կարինե Աթայանը ընդունել է ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիրի գործադիր տնօրեն Արման Բաբլոյանին 17.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գործադիր տնօրեն Արման Բաբլոյանին: Կարդալ ավելին



Համագործակցություն Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միության» հետ 14.08.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը օգոստոսի 14-ին ընդունել է Մոսկվայում գործող «Հայկական բժշկական գիտական միություն» հասարակական կազմակերպության անդամներին և ղեկավար, մանկաբույժ Հասմիկ Ահարոնյանին: Կարդալ ավելին