Համագործակցությունը շարունակվում է 28․07․2017թ․

   Այսօր Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է բրիտանական Birtlink կազմակերպության ներկայացուցիչ Կետի և Պոլլ Մելորներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը:
Կարդալ ավելին



Հեպատիտի միջազգային օր 28.07.2017թ.

   Ամեն տարի հուլիսի 28-ը շատ երկրներում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Վիրուսային հեպատիտներն աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Ֆրանսիայից ժամանած հոգեբույժներին 26.07.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը հուլիսի 26-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած հոգեբույժներ Պատրիկ Ալեսյանին և Ան-Մարի Ռուայեին:
   Պատրիկ Ալեսյանը Կարինե Աթայանին է տեղեկացրել այցի նպատակը՝ Արցախում աուտիզմով և հոգեկան խանգարումներով ախտորոշված երեխաներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը: Կարդալ ավելին



Նախաձեռնությունների իրագործման հեռանկարները 26.07.2017թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի»անդամ Վախթանգ Կաֆյանին:
  Հանդիպման ժամանակ նախարար Կարինե Աթայանի հետ քննարկվել են մի շարք հարցեր՝ Արցախում անցկացնել կրթական դասընթացներ, Կարդալ ավելին



«Բաց դռների օր» Արցախում 20.07.2017թ.

   Երևանի բժշկական կենտրոնների գլխավոր և առաջատար մասնագետների կողմից հուլիսի 19-ին իրականացվել է «Բաց դռների օր», որի ընթացքում հետազոտվել են 323 արցախցի:
   Միջոցառման շրջանակներում «Արևիկ» մանկական բուժմիավորումում հետազոտվել է 154 երեխա, Կարդալ ավելին



Համագործակցությունը շարունակվում է 19.07.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հուլիսի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին և «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին։
Կարդալ ավելին



Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները 19.07.2017թ.

   Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Կարդալ ավելին



Առաջին կիսամյակում Արցախում 1083 երեխա է ծնվել 19.07.2017թ.

   2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ:
  Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա:
   Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 13 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):



«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերին 10 000 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել 17.07.2017թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հուլիսի 17-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքից ժամանած «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներ Ջակոբ, Ռոբերթ  և Անի Բուրնազյաններին: Կարդալ ավելին



Հայտարարություն 17.07.2017

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 10:00-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունից ժամանած բժիշկների կողմից Արցախի առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետազոտություններ, խորհրդատվություններ ու անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ընդունելությունը կիրականացվեն հետևյալ բուժհիմնարկներում`
1.Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր սրտաբան` Պարունակ Զելվեյանի, գաստրոէնտերոլոգ` Հովսեփ Բդոյանի, հեմատոլոգ` Կարո Հակոբյանի, քիթ-կոկորդ-ականջաբան` Տարոն Պողոսյանի կողմից :
2.Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում-Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Դավիթ Դալլաքյանի և օրթոպեդ` Աշոտ Ադամյանի կողմից:
3.Արցախի առողջապահության նախարարության «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբան` Կարեն Բաբայանի կողմից:
4.Արցախի առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում- Երևան քաղաքի գլխավոր օնկոլոգ-քիմիոթերապևտ` Հայկուհի Գյոկչյանի կողմից:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել համապատասխան բուժհիմնարկ կամ զանգահարել ԼՂՀ առողջապահության նախարարություն /047/ 94-87-56 հեռախոսահամարով: