Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է 31.05.2017թ.

     1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։ Կարդալ ավելին



Իրականացվել են յոդի հագեցվածության հետազոտություններ 22.05.2017թ.

   Վերջերս հանրապետությունում 8-12 տարեկան 850 երեխայի շրջանում յոդի հագեցվածության հետազոտություն է իրականացվել: Հետազոտության է ենթարկվել նաև կենցաղում կիրառվող կերակրի աղը: Հայտնի է, որ յոդի հիմնական պաշարը ստացվում է կերակրի աղից: Կարդալ ավելին



Նախարար Աթայանը հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամ ազատամարտիկների «Լուսաբաց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին 20.05.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը այցելել է «Լուսաբաց» հասարակական կազմակերպության գրասենյակ: Ողջունելով ներկաներին նա պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` ստանալու որակյալ բուժօգնություն:
 «Լուսաբաց» հասարակական կազմակերպության անդամները տեսողական խնդիրներ ունեցողներն են: Կարդալ ավելին



Անվճար խորհրդատվություններ ազատամարտիկների ընտանիքների անդամների համար 18.05.2017թ.

   Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և գարգացման» կենտրոնի ու «Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման» կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում մայիսի 15-17-ը իրականացվել են ակնաբուժական խորհրդատվություններ և հետազոտություններ: Կարդալ ավելին



«Berlin-Chemie/Menarini» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ Արցախում անցկացվել է դասընթաց 17.05.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարության և «Berlin-Chemie/Menarini» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ նախաձեռնությամբ մայիսի 17-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է դասընթաց թերապևտների, սրտաբանների, քիթ կոկորդ-ականջաբանների և մանկաբույժների համար: Կարդալ ավելին



Հայտարարություն 11.05.2017թ.

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 15-ից 20-ը ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի առաջատար ակնաբույժների կողմից, ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն ակնաբուժական խնդիրներ ունեցող արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավորված ազատամարտիկների ու նրանց ընտանիքի անդամների հետազոտություն և խորհրդատվություն:
Ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:



«Վ.Ի.Վ.Ա.» խումբը հանուն առողջության և խաղաղության 06.05.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Մոսկվայից ժամանած «Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» («В.И.В.А.Врачи и Волонтеры – Арменииե) խմբի համակարգող Տատյանա Հովհաննիսյանին և անդամներին:
   «Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» ծրագիրը մեկ տարվա պատմություն ունի, այն ստեղծվել է ապրիլյան պատերազմի օրերին: Կարդալ ավելին



«Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր՝ Սոֆյա Սարգսյանը իր շնորհակալությունն է հայտնել Ստեպանակերտի շտապ բժշկական օգնության կայանին 06.05.2017թ.


     Խոսք երախտիքի
   Բժիշկ ծնվում են, չեն դառնում: Հիպոկրատի գլխարկը պարտավորեցնող է շատ, և անչափ ուրախալի է, երբ այն կրում են արժանավոր, իրենց գործի գիտակ, հոգատար ու բանիմաց մարդիկ, քանզի նրանք գործ ունեն ամենաարժեքավորի՝ մարդկային կյանքի հետ: Օրերս առիթ ունեցանք Շտապ օգնության ծառայությանը դիմելու՝  սննդային թունավորման դեպք էր: Կարդալ ավելին



Նախարարն ընդունել է Կետի Մելորին 06.05.2017թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է բրիտանական Birtlink կազմակերպության ներկայացուցիչ Կետի Մելորին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը: Կարդալ ավելին



Գիտաժողով եռատոնին ընդառաջ 06.05.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների նախաձեռնությամբ տեղի է ունեցել բժշկական գիտաժողով՝ նվիրված մայիսյան եռատոնին:
 Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ բժշկությունը այնպիսի գիտություն է, որը մշտապես պահանջում է կատարելագործում, մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ, և այդ համատեքստում կարևորել նման գիտաժողովների անցկացումը: Կարդալ ավելին