Կյանքից հեռացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ Բենիամին Բագրատի Միրզոյանը 31.03.2017թ.

   ԼՂՀ առողջապահության համակարգը կրեց ծանր կորուստ, կյանքից հեռացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ Բենիամին Բագրատի Միրզոյանը:
  Մեծանուն բժիշկը ծնվել է 1932թ-ին Ստեփանակերտ քաղաքում` ծառայողի ընտանիքում: Ոսկե մեդալով ավարտելով միջնակարգը՝ 1947 թվականին ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը և ավարտել այն 1950 թվականին: Կարդալ ավելին



Նախարարը հանդիպել է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ գլխավոր գործադիր տնօրեն Ռուզաննա Աղայանին 30.03.2017թ.

  Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 30-ին ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռուզաննա Աղայանին և Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր բժիշկ Անուշ Չեչանովային: Կարդալ ավելին



ֆրանսահայ օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանն իրականացրել է անվճար վիրահատություններ 30.03.2017թ.

    Ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանը մարտի 28-29-ը Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար խորհրդատվություններ և կատարել վիրահատություններ։ Մկրտիչ Կարապետյանը 6-րդ անգամ է այցելում Արցախ և գործընկերներին ներկայացնում վնասվածքաբանության նորություններն ու նվաճումները: Կարդալ ավելին



Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն 28.03.2017թ.

  Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Աշխատանքային այցի օրակարգում ընդգրկված էին Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ, ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության ենթակա բաժանմունքները և Անգիոգրաֆիայի կենտրոնը: Կարդալ ավելին



Նախարարն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն 27.03.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 27-ին այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Նախարարը ծանոթացել է կենտրոնում տարվող աշխատանքներին, խոսել հիվանդների և նրանց խնամակալների հետ: Կարդալ ավելին



Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է 24.03.2017թ.

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Oրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ: Կարդալ ավելին



Արցախի Նախագահն այցելել է Ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենք 22.03.2017թ.

   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին առողջապահության և քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում: Կարդալ ավելին



Դաունի համախտանիշով երեխաների հետ տարվող աշխատանքը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում 21.03.2017թ.

   Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: Այդ թիվը օրացույց է մտել 2006 թվականից: Օրը ընտրված է ոչ պատահական, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Կարդալ ավելին



Դասընթաց՝ «Մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնություն» խորագրով 17.03.2017թ.

   Արցախի առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) համատեղ նախաձեռնությամբ մարտի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում կազմակերպվել է դասընթաց`«Մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնություն» խորագրով: Կարդալ ավելին



Համագործակցությունը շարունակվում է 17.03.2017թ.

   Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը ընդունել է Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի բժշկական մոնիտորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին, ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ղեկավար Աննա Չոբանյանին, նույն կենտրոնի անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Հասմիկ Սարոյանին: Կարդալ ավելին