Архив постов: November 2016

Կարինե Աթայանն այցելել է Մարտակերտի շրջանի տեղամասային հիվանդանոցներ 30.11.2016թ.

November 30, 2016

  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախարարության պատասխանատուների հետ նոյեմբերի 30-ին այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան, Հաթերք և Վանք գյուղերի տեղամասային հիվանդանոցներ:

Նախարարն այցելել է Մեծ Թաղերի գյուղական բժշկական ամբուլատորիա 28.11.2016թ.

November 28, 2016

 ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախարարության պատասխանատուների հետ նոյեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջանի Մեծ Թաղերի ԳԲԱ, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ, լսել և պատասխանել հուզող հարցերին:

Մանկաբույժի օրվան ընդառաջ մասնագետների համար դասընթաց, երեխաների համար բաց դռների օր է կազմակերպվել 25.11.2016թ.

November 25, 2016

  ԼՂՀ առողջապահության նախարարության և ՀՀ «Ալպեն Ֆարմա» շվեյցարական դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացվել է «Բաց դռների օր», որից հետո կազմակեպվել սեմինար` Արցախի մանկաբույժների համար: Ծրագիրը կրում էր Մանկաբույժի օրն Արցախում խորագիրը:

Կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր 24.11.2016թ.

November 24, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նոյեմբերի 24-ին ընդունել է «Ջինիշյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին, առողջապահական ծրագրի ղեկավար Զարա Ջանիբեկյանին և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանին:

«ԿՌԿԱ դ.դ., Նովո մեստո» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ Արցախում անցկացվել է սեմինար 14.11.2016թ.

November 14, 2016

   Նոյեմբերի 14-ին ԼՂՀ առողջապահության նախարարության և «ԿՌԿԱ դ.դ., Նովո մեստո» դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացչության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում անցկացվել է սեմինար` թերապևտների և գաստրոէնտերոլոգների համար: Սեմինարը նվիրված էր թթվակախյալ հիվանդությունների ժամանակակից մոտեցումներին:

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է 14.11.2016թ.

November 14, 2016

   Նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում և աջակցում է դիաբետի և դրա ռիսկի գործոնների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացմանը, դիաբետի և դրա բարդությունների դեմ պայքարին և կանխարգելմանը:

«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի նախաձեռնությամբ ԼՂՀ- ում կազմակերպվել է «Բաց դռների օր» և կոնֆերանս 08.11.2016թ.

November 8, 2016

  Նոյեմբերի 7-8-ը ՀՀ «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի նախաձեռնությամբ «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ-ում կազմակերպվել է «Բաց դռների օր», իսկ նոյեմբերի 7-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում` կոնֆերանս: Ծրագրի շրջանակներում հայաստանյան մասնագետների` գինեկոլոգի, ռևմատոլոգի և ուլտրաձայնային հետազոտողի կողմից իրականացվել են անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։

icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am