ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 31.10.2016թ.

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 9:00-15:30-ն և նոյեմբերի 8-ին՝ ժամը 9:00-13:00-ն Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մասնագետների կողմից «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ-ում (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 9 ա) կկազմակերպվի բաց դռների օր, որի շրջանակներում անվճար կիրականացվեն գինեկոլոգի և ռևմատոլոգի խորհրդատվություններ ու հոդերի ուլտրաձայնային հետազոտություններ:
Ցանկություն հայտնողները կարող են զանգահարել 047-94-45-18 հեռախոսահամարով կամ աշխատանքային օրերին ներկայանալ «Դենտեքս Դենտալ» ՍՊԸ՝ հերթագրվելու նպատակով:



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները հոկտեմբերի 28-30-ը իրականացրել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ 31.10.2016թ.

   Ինչպես նախապես տեղեկացվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գլխավորությամբ առաջատար մասնագետների կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում հոկտեմբերի 28-30-ը իրականացվել է «Բաց դռների օր»: Կարդալ ավելին



Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային օրն է 29.10.2016թ.

   Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները: Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) կողմից: Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 15:00-ից, իսկ հոկտեմբերի 29-ին և 30-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների կողմից կիրականացվեն քաղաքացիների անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ հետևյալ բուժհիմնարկներում.
Հանրապետական բժշկական կենտրոնում` օրթոպեդ-վնասվածքաբանի, ուրոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, պրոկտոլոգի, անոթային վիրաբույժի, ընդհանուր վիրաբույժի, համակարգչային տոմոգրաֆիստի, սոնոգրաֆիստի, թոքաբանի, սրտաբանի, ալերգոլոգի, գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի և նյարդաբանի,
«Արևիկ» մանկական բուժմիավորումում` մանկաբույժի,
Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբանի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԼՂՀ աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման բաժին /047/ 94-87-56 հեռախոսահամարով կամ այցելել նախարարության էլեկտրոնային կայքէջ` moh.nkr.am

 

Նախարարն ընդունել է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության անդամներին 18.10.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Բոստոնից ժամանած «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության անդամներին` նախագահ Պերճ Քիլաջյանի գլխավորությամբ և Արցախում գործունեություն ծավալած համանուն կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



Համագործակցություն մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում 18.10.2016թ.

   Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի մանկական վնասվածքաբան-օրթոպեդների կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում հոկտեմբերի 17-ին և 18-ին իրականացվել են հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների անվճար ընդունելություն և խորհրդատվություն: Կարդալ ավելին



Ստեփանակերտում էին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները 15.10.2016թ

   Ինչպես նախապես տեղեկացվել էր Երևանի «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ, մամոլոգ Արմեն Քոչարյանի և ռադիոլոգ Գայանե Հովակիմյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հոկտեմբերի 14-ին և 15-ին իրականացվել է հետազոտություններ, խորհրդատվություններ: Կարդալ ավելին



Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամները Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականցրել են անվճար խորհրդատվություններ 15.10.2016թ.

   Ինչպես նախապես տեղեկացվել էր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի մասնագետները ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականցրել են վերարտադրողական և սեռական խնդիրներ ունեցող տղամարդկանց և կանանց հետազոտություն ու խորհրդատվություն: Կարդալ ավելին



Կարինե Աթայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատվիրակությանը 15.10.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլախավորությամբ:
   Խաչանուշ Հակոբյանը նախարար Աթայանին տեղեկացրել է, որ Արցախ այցելել են բնակչությանը անվճար ընդունելություն, Կարդալ ավելին