Архив постов: July 2016

«Բաց դռների օր» և կոնֆերանս ԼՂՀ-ում 29.07.2016թ.

July 29, 2016

   «Բաց դռների օր» շրջանակներում շրջանակներում, Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում, ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով ՀՀ-ից ժամանած լյարդաբանների կողմից Ստեփանակերտում իրականացվում է հիվանդների ընդունելություն և հետազոտում:

Նախարարը ընդունել է ՀՀ-ից ժամանած հեպատոլոգներին 29.07.2016թ.

July 29, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ա.Ալեքսանյանի անվան էպիդեմիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանին, Հայաստանի Հանրապետության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Լևոնի Ղազինյանին և մի խումբ լյարդաբանների:

Հուլիսի 28-ը հեպատիտների համաշխարհային օրն է 28.07.2016թ.

July 28, 2016

   Վիրուսային հեպատիտներն իրենցից ներկայացնում են մի խումբ վարակիչ հիվանդություններ, որոնք հարուցվում են վիրուսով և ընթանում լյարդի բորբոքմամբ:
   Կլինիկական մեծ նշանակություն ունեն վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

July 27, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով` նվիրված հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության միջազգային օրվան, սույն թվականի հուլիսի 29-ից 31-ը ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» Հայաստանի Հանրապետության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից: Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 95-17-99:

Պրոֆեսոր Չարչյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մի շարք բարդ վիրահատություններ են կատարվել 25.07.2016թ.

July 25, 2016

   Հուլիսի 22-ից 24-ը ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, վնասվածքաբան-օթոպեդներ Սահակ Սարիբեկյանի և Ստեփան Մաթոսյանի կողմից իրականացվել է թվով 5 հիվանդների կոնքազդրային հոդերի էնդոպրոտեզավորում:

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները իրականացրել են անվճար վիրահատություններ 23.07.2016թ.

July 23, 2016

  ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանից ժամանած ակնաբույժները հուլիսի 22-ից Ստեփանակերտում իրականացրել են հիվանդների ընդունելիություն:
 «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի` ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեքնածու Տիգրան Ստեփանի Դովլաթյանը, ակնաբուժական անոթային բաժանմունքի վարիչ, բժիշկ-ակնաբույժ Գևորգ Սեմյոնի Բարաղամյանը,

Նախարարը ընդունել է Արմեն Չարչյանին 22.07.2016թ.

July 22, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան-օթոպեդ, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Գերասիմի Չարչյանին, նույն կենտրոնի վնասվածքաբան-օթոպեդներ Սահակ Սարիբեկյանին և Ստեփան Մաթոսյանին:

Հանդիպել է նախարարին 22.07.2016թ.

July 22, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեքնածու, դոցենտ` Հայկ Հայկի Պետրոսյանին:
  Հուլիսի 21-ից Արցախում են գտնվում «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ակնաբույժները, ովքեր ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնեն Բաց դռների օր:

Նախարարը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին 21.07.2016թ.

July 21, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է ԱՄՆ Նյու-Յորք քաղաքից ժամանած emergency բժիշկ Լասլո Օսվասին և անոթային վիրաբույժ Գրեգ Սիմոնյանին:
   Հանդիպման ընթացքում հյուրերը նախարար Աթայանին են ներկայացրել իրենց այցի նպատակը, մասնավորապես տեղեկացրել են, որ Արցախ են այցելել մասնագիտական փորձի խոխանակման և բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները:

Համագործակցությունը շարունակվում է 21.07.2016թ.

July 21, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմաններիե հայաստանյան գրասենյակի առաքելության ղեկավար` Մարի-Ժան Պարեին:
  Հիշեցնենք, որ 1997 թվականից «Բժիշկներ առանց սահմաններիե կազմակերպությունը համագործակցում է

icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am