Ժամանակակից սարքավորումների շնորհանդես 29.06.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ այսօր Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է վակումային սիստեմով վերքերի (երկարատև, դժվար ապաքինվող) բուժման ժամանակակից սարքավորումների շնորհանդես:
Կարդալ ավելին



Համագործակցությունը շարունակվում է 28.06.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հանդիպել է Հայաստանից ժամանած Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան–Արցախ» հիմնադրամի բժշկական մոնիտորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին և ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության խորհրդի անդամ Գևորգ Յաղջյանին:
Կարդալ ավելին

 

«Բաց դռների օր» 27.06.2016թ.

   Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանից ժամանած մասնագետները հունիսի 25-ին Ստեփանակերտում իրականացրել են հիվանդների ընդունելիություն:
ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը, Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը, Կարդալ ավելին



Գիտաժողով միտված սիրտ-անոթային հիվանդությունների դեղորայքային բուժմանը 24.06.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ այսօր Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է «Սիրտ-անոթային հիվանդությունների դեղորայքային բուժման ժամանակակից սկզբունքները շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշմամբ հիվանդների մոտ» թեմայով գիտաժողով: Կարդալ ավելին



Համագործակցության նոր եզրեր 24.06.2016թ.

   ԼՂՀ առղջապահության նախարար Կարինե Աթայանն հանդիպել է Հայաստանի Հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար` Էդուարդ Թորոմանյանին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ` Համայակ Սիսակյանին, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար` Արմեն Փիրուզյանին, Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով հունիսի 25-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար` Էդուարդ Նորայրի Թորոմանյանի, Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ` Համայակ Սոսի Սիսակյանի, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար` Արմեն Ռաֆայելի Փիրուզյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր անոթային վիրաբույժ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն` Տիգրան Լևի Սուլթանյանի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/94-49-62 հեռախոսահամարով:

 



Պարգևատրումներ «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի առթիվ 21.06.2016թ.

  Բուժաշխատողի օրվա առթիվ այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ողջունելով ներկաներին, իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասել է. «Առողջապահությունը հասարակական սոցիալական կյանքի անբաժանելի մասն է: Զգալի է համակարգի աշխատողների ավանդը բնակչության առողջության պահպանման, առողջ սերնդի աճեցման գործում: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2016թ.

    Հարգելի գործընկերներ

   Սրտանց շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Վաղուց արդեն ավանդական դարձած այս ամենամյա տոնական օրը բարեպատեհ առիթ է հետադարձ հայացքով իմաստավորելու մեզանից յուրաքանչյուրի և ամբողջությամբ վերցրած ոլորտի բոլոր աշխատողների կատարած աշխատանքը:
  Առողջապահությունը հասարակական սոցիալական կյանքի անբաժանելի մասն է: Մեզանից յուրաքանչյուրն աշխատանքի, քաղաքացիական դիրքի ու պարտքի զգացման բերումով տարբեր մոտեցումներ է ցուցաբերում առկա խնդիրներին և, բնականաբար, տարբեր դիրքերից գնահատում այն: Այս առումով զգալի է համակարգի աշխատողների ավանդը բնակչության առողջության պահպանման, առողջ սերնդի աճեցման գործում: Կարդալ ավելին



Սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը իրականցրել է անվճար վիրահատություններ 20.06.2016թ.

   Հունիսի 15-19–ը սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունում «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդհանուր վիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ է իրականացրել: Կարդալ ավելին