Պարգևատրվել են բուժաշխատողները 31.05.2016թ.

 Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախաձեռնությամբ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում մի շարք բուժաշխատողներ են պարգևատրվել:
 Պարգևների հանձման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը: Կարդալ ավելին



Համագործակցության նոր եզրեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ 26.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժեվիչին:
   Հանդիպման ժամանակ Դրագոսլավ Բլաժեվիչը նախարարին է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության առաքելությունն ու իրենց նպատակները կոնկրետ Արցախում: Կարդալ ավելին



Կարինե Աթայանն ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի պատվիրակներին 24.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի պատվիրակներ Ստավրոպոլի «Da Vinci» իմպլանտոլոգիայի և էսթետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ, օրթոպեդ Կարեն Չավուշյանին, Մոսկվայի «Ավրորա» ստոմատոլոգիական կլինիկական վերապատրաստման և զարգացման կենտրոնի հիմնադիր և տնօրեն Արամ Դավիդյանին և «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



Նախարարը հանդիպել է վեհաժողովի կազմակերպիչներին 23.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի մասնակիցներին` Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի գլխավորությամբ:
  Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ստեփանակերտում առաջին անգամ անցկացվեց Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողով: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարարը այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն 23.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
   Այս անգամ աշխատանքային այցի օրակարգում ընդգրկված էր Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ և ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության ենթակա բաժանմունքները: Կարդալ ավելին



Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը Ստեփանակերտում 23.05.2016թ.

   Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի նախաձեռնությամբ ԼՂՀ առողջապահության նախարարության ջանքերով, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ միասին առաջին անգամ Ստեփանակերտում անցկացվել է ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների հինգերորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլագիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները, նորարական լուծումները ստոմատոլոգիայում» թեմայով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Կարդալ ավելին



Այց բուժհիմնարկներ 17.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:
Կարդալ ավելին



Ընդունելություն նախարարությունում 16.05.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչը ԼՂՀ-ում Միշել Տանկրեզին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի մանկական ատամնաբուժական ծրագրերի ներկայացուցիչ Սերժ Առուշումյանին և «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.05.2016թ.

 ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 23-ին քաղաք Ստեփանակերտում անվճար հիմունքներով կկայանա ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների հինգերորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլագիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները, նորարական լուծումները ստոմատոլոգիայում» թեմայով: Մասնակիցներին կսահմանվի համապատասխան քանակությամբ կրեդիտ:
Վեհաժողովին մասնակցել ցանկացող բժիշկ-ստոմատոլոգները գրանցվելու համար մինչև 2016 թվականի մայիսի 16-ը կարող են դիմել ԼՂՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 047 94-44-02 հեռախոսահամարով:
Մանրամասները տես կից ֆայլերում. Congres-NKR     Zekujcner



ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2016թ.

     Հարգելի բուժքույրեր

  Սրտանց շնորհավորում եմ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
  Առողջապահության համակարգում իր անգնահատելի դերն ու տեղն ունի բուժքրոջ առաքելությունը և հանդիսանալով բժշկի ապավենը, նրա աջ թևը, հաճախ նրա գրագետ ու բարեխիղճ գործելակերպից է կախված հիվանդի ապաքինումը:
 Բարձր եմ գնահատում նաև գյուղական և համայնքային բուժքույրերի աշխատանքը, որոնք լինելով առաջնային օղակի պատասխանատուներ` օրվա ցանկացած ժամին հասնում են հիվանդին և ժամանակին ցուցաբերում առաջին բժշկական օգնություն:
 Պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացումը միշտ էլ հատուկ է եղել բուժքույրերին, որն առավելապես դրսևորվեց քառօրյա պատերազմի օրերին: Այսօր էլ Դուք շարունակում եք պատվով կատարել Ձեր պարտականությունները, ձգտելով բարձր պահել բուժքրոջ կոչումը: Իսկ Ձեր կոչումը ոչ միայն հայրենասեր ու լավ քաղաքացի լինելն է, այլև մեր ժողովրդին բոլորանվեր ծառայելը:
  Շնորհակալություն եմ հայտնում համակարգի բոլոր բուժքույրերին և կրկին շնորհավորում Բուժքույրերի մասնագիտական տոնի առթիվ:
  Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության մեջ ի փառս հայ ժողովրդի բարօրության և մեր հայրենիքի բարգավաճման:

                                                   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայան