ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է նախարարության ենթակա Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն 29.04.2016թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է նախարարության ենթակա «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ:
   Նախարարը ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին, այցելել հիվանդասենյակները, խոսել հիվանդների և նրանց խնամակալների հետ: Կարդալ ավելին



Մայիսի 23-ին Ստեփանակերտում կանցկացվի «Նորարար լուծումները ստոմատոլոգիայում – 2016» վեհաժողով 28.04.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանին և «Ձեռք-Ձեռքի»  հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան 26.04.2016թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ:
  Նախարարը ծանոթացել է բուժհիմնարկում տիրող իրավիճակին: Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր: Կարդալ ավելին



ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներ 25.04.2016թ.

  ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ և «Մարտակերտի Ռ.Բազյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ:
   Նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների պայմաններին, այցելել ստացիոնար բուժում ստացող հիվանդներին, անձամբ խոսել նրանց հետ: Կարդալ ավելին



Նախարարն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին 13.04.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տարածաշրջանային նյութատեխնիկական սպասարկման գծով համակարգող Աթելսթար Լուազոին և կլինիկական բժշկության գծով համակարգող Վիկտորիա Փարրիսին: Կարդալ ավելին



Նախարարն ընդունել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը 13.04.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի գլխավորությամբ:
 Անուշ Եդիգարյանը նախարարին է ներկայացրել իրենց կազմակերպության առաքելությունը, մասնավորապես նշել է, որ առկա իրավիճակի հետ կապված Արցախ են ժամանել աջակցելու առողջապահության նախարարությանը: Կարդալ ավելին



ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին 11.04.2016թ.

   Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին: Նրան ուղեկցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը: Կարդալ ավելին



Տեղեկատվություն հիվանդների վերաբերյալ 11.04.2016թ.

   «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստացիոնար բուժվող Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանը կրկնակի վիրահատության են ենթարկվել: Երեխաներն աստիճանաբար կազդուրվում են: Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանց վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Կարդալ ավելին



Հանդիպում նախարարությունում 06.04.2016թ.

    ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յարմակին և Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանին: Կարդալ ավելին



Տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ 04.04.2016թ. 13.35

   Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: Կարդալ ավելին