Նախարարը ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Հովհաննես Էքերյանին 29.03.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Հայմեդ» կազմակերպության նախագահ Հովհաննես Էքերյանին և Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին:
   Նախարարը ողջունելով հյուրին բարձր է գնահատել Ֆրանսիայի հայ բժիշկների միության կողմից Արցախում կատարվող աշխատանքները: Կարդալ ավելին



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 27-ից մարտի 30-ը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ֆրանսիահայ բժիշկների՝ ուրոլոգի, պլաստիկ վիրաբույժի, օրթոպեդի կողմից կիրականացվեն հիվանդների ընդունելություն:
  Մարտի 27-ին նախատեսվում է հիվանդների հետազոտություն, խորհրդատվություն, իսկ մարտի 28-ից 30-ը՝ վիրահատություն:
   Ցանկություն հայտնողները կարող են մարտի 27-ին ժամը 1500-ից դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն /կենտրոնական մուտքից/:
   Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 94-49-62 հեռախոսահամարով:



     Կարինե Եղիշի Աթայան

    Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961թ. 15 հուլիսի, ք.Ստեփանակերտ

    Կրթություն
1968-1978 թթ. ավարտել է Ստեփանակերտի համար 3 միջնակարգ դպրոցը:
1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բուժական գործ մասնագիտությամբ:
1985-1986թթ. ԼՂԻՄ մարզային հիվանդանոցում անցել է ինտերնատուրան՝ ստանալով թերապևտի որակավորում:

    Աշխատանքային գործունեություն
1978-1979թթ. աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում, որպես սանիտար:
1986 թվականից աշխատանքի է անցել մարզային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ:
1989 թվականին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի սրտաբան, իսկ 1999 թվականից՝ տեղամասային թերապևտ:
2008-2010թթ. զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:
2010 թվականից աշխատել է որպես նույն պոլիկլինիկայի սրտաբան:
2014 թվականին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ:
2016թ. մարտի 24-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:

     Գիտական գործունեություն
2003 թվականին պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:
2003 թվականից հանդիսանում է Եվրոպայի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ:

    Պարգևներ
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի:
Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

     Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:

     Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 



ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Կարինե Աթայանը 24.03.2016թ.

   Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:
   Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կարդալ ավելին