Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 14.02.2016թ.

   Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001 թ.-ին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության‰» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Կարդալ ավելին



Նոր տվյալներ վերին շնչառական ուղիների հիվանդությունների վերաբերյալ 10.02.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, այդ թվում 31-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 41 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
   ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները:



Տեղեկատվություն վերին շնչառական ուղիների հիվանդությունների վերաբերյալ 09.02.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 103 հիվանդ, այդ թվում 31-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 52 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
   ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները:



Հերթական այցը Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ 05.02.2016թ.

   ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի շինհրապարակ: Նրանք ճարտարապետների և շինարարների հետ շրջել են տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Կարդալ ավելին



Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 04.02.2016թ.

   Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:
   Քաղցկեղը էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք է, որին բնորոշ է բջիջների ինքնավար և անվերադարձ աճը։    Քաղցկեղը կազմում է չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Կարդալ ավելին



Նախարար Քուշկյանը բժշկական հաստատություններ է այցելել 02.02.2016թ.

    ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Նախարարը նախ և առաջ ծանոթացել է կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ տեղում քննարկել ընթացիկ հարցերը, մեկ անգամ ևս հստակեցրել աշխատանքների կատարման ժամկետները:
Կարդալ ավելին