Архив постов: January 2016

Առողջապահության նախարարությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 30.01.2016թ.

January 30, 2016

  Այս հանգստյան օրերին ևս ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատում է լիարժեք ռեժիմով. շարունակվում են բոլոր միջոցառումներն` իրականացվում է մշտադիտարկում: Հավաքագրված վերջին տվյալների համաձայն այսօր հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ, այդ թվում 48-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 49 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել:

Ամենօրյա տեղեկատվություն վերին շնչառական ուղիների հիվանդությունների վերաբերյալ 29.01.2016թ.

January 29, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 114 հիվանդ, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 50 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էականորեն չի ավելացել:

Նոր տվյալներ հանրապետության բժշկական հաստատություններից 28.01.2016թ.

January 28, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում 50-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 48 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էականորեն չի ավելացել:

Թարմացված տվյալներ 27.01.2016թ.

January 27, 2016

  ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում են ստանում 109 հիվանդ, այդ թվում 50-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 46 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էականորեն չի ավելացել:

Նոր տվյալներ 26.01.2016թ.

January 26, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 43 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 4-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել:

Բուժական և կանխարգելիչ միջոցառումները` լիարժեք ռեժիմով 23.01.2016թ.

January 23, 2016

  Շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատում է լիարժեք ռեժիմով. շարունակվում են բուժական և կանխարգելիչ միջոցառումներն` իրականացվում է մշտադիտարկում: Այսպիսով` հունվարի 23-ի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում են ստանում 99 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 45 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում:

Իրավիճակը կայուն է. ուշադրության կենտրոնում են նաև շրջանային բուժմիավորումները 22.01.2016թ.

January 22, 2016

  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ նախարարության մասնագիտական խումբը` ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը և բժշկական օգնության աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի գլխավորությամբ այս օրերին այցելում են շրջանային բուժմիավորումներ:

Նոր տվյալներ 21.01.2016թ.

January 21, 2016

   2016թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում 49-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 65 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 15-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 3 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Թարմ տվյալներ վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ 20.01.2016թ.

January 20, 2016

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
 Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների իրավիճակը Արցախում 19.01.2016թ.

January 19, 2016

      ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էապես չի ավելացել:
   Ինչպես ոչ աշխատանքային, այնպես էլ աշխատանքային օրերի ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվել են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am