ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի Ամանորյա ուղերձը 30.12.2015թ.

   Սիրելի հայրենակիցներ

   Շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով:
   Ամփոփելով այս տարին՝ վստահորեն կարող ենք ասել, որ 2015-ը Արցախի հանրապետության առողջապահական համակարգում առաջընթացի տարի էր:
 Շարունակվեցին արդեն մեկնարկած ծրագրերը, իրականացվեցին նորերը, որոնք հաջողության նոր ճանապարհ են բացում այս ոլորտի համար: Կառուցվեցին նոր բուժհիմնարկներ, նորոգվեցին տարիներ շարունակ նորոգման կարիք ունեցողները, դրանք նաև համալրվեցին նորագույն սարքավորումներով: Այս հաջողության գրավականը, սիրելի հայրենակիցներ, նաև Ձեր վստահությունն է: Որակյալ և մատչելի բուժօգնություն յուրաքանչյուր արցախցու համար. սա անփոխարինելի սկզբունք է: Իսկ դրա իրականացման ճանապարհը մենք գծում ենք միասին, մեր յուրաքանչյուր կայացած ծրագրով:
   Ուզում եմ շեշտել, որ հաջորդ տարին ևս ձեռքբերումների տարի է լինելու: Անելիքները շատ են: Մեր գլխավոր կարգախոսը՝ «Արցախցին պետք է բուժվի Արցախում», քայլ առ քայլ դառնում է իրականություն: Այսուհետ ևս շարունակելու ենք մեր քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված լրջագույն ծրագրերը:
   Սիրելի հայրենակիցներ. մաղթում եմ բոլորիս առողջության, խաղաղության և բարիքների ու միմիայն ձեռքբերումների տարի:

                                                                      Ամանորյա ամենաջերմ բարեմաղթանքներով՝
                                                ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյան



Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է 28.12.2015թ.

   Ըստ վիճակագրական տվյալների տոն օրերին արձանագրվում են սննդային թունավորումների դեպքեր: ՈԻստի բոտուլիզմից և սննդային թունավորումներից զերծ մնալու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` Կարդալ ավելին



Երևանից ժամանած բժիշկները «Արևիկ» մանկական բուժմիավորումում անվճար հետազոտություն են իրականացնում 26.12.2015թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ‰» մանկական բուժմիավորումում «Բաց դռների օր»‰ ծրագրի շրջանակներում, Երևանի «Էրեբունի‰» բժշկական կենտրոնի ալերգոլոգ Լուսինե Սարդարյանը և «Նաիրի»‰ բժշկական կենտրոնի մանկական ակնաբույժ Ելենա Մաթևոսյանը երեխաների համար իրականացրել են անվճար խորհրդատվություն, անհրաժեշտ հետազոտություններ: Կարդալ ավելին



Բազմաֆունկցիոնալ ակնաբուժական նոր կաբինետ` «Արևիկ» մանկական բուժմիավորումում 26.12.2015թ.

  Արցախի առողջապահության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի «Արևիկ»‰‰ մանկական բուժմիավորումում ակնաբուժական բազմաֆունկցիոնալ նոր կաբինետ է բացվել: Այն հագեցած է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, պարագաներով, որոնք նախատեսված են աչքի համակարգչային բուժման, տեսողության սրության և զարգացման համար: Կարդալ ավելին



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Նաիրի»‰‰ բժշկական կենտրոնից ժամանելու են բարձրակարգ բժիշկներ` ակնաբույժ և ալերգոլոգ մասնագիտությամբ: Նշված մասնագետների կողմից սույն թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից «Արևիկ»‰‰ մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում կիրականացվեն մինչև 18 տարեկան երեխաների ընդունելություն և հետազոտություն:
   Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ‰»‰ մանկական բուժմիավորում ՓԲԸ կամ զանգահարել /047/ 94-06-89 հեռախոսահամարով:

 

 



Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2015թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը 21.12.2015թ.

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների սուր վարակի հիվանդությունների մշտադիտարկում:
   Ամենօրյա մշտադիտարկման տվյալներից՝ 2015թ. նոյեմբեր ամսում հանրապետությունում արձանագրվել է ՎՇՈւՍՎ 2249 դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 1967 դեպք, իսկ 2014թ. նոյեմբեր ամսում 2447 դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 2196 դեպք, արձանագրվել է նվազում 198 դեպքով, իսկ 0-18 տարեկանների մոտ 229 դեպքով: Կարդալ ավելին



Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների նոր ծրագիր է կյանքի կոչվել 18.12.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին առողջապահության նախարարության աջակցությամբ անվճար ինսուլինային ներարկիչ-գրիչներ են տրամադրվել:
   Այս ծրագիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում առաջին անգամ է իրականացվում: Կարդալ ավելին



Նոր նշանակում Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում 09.12.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 9-ի N 247-Ա հրամանով` ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում»‰ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլեն Գաբրիելի Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախարարի նույն հրամանով ԼՂՀ առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում»‰ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Կարեն Նիկոլայի Գրիգորյանը: Կարդալ ավելին



Հաշմանդամների միջազգային օրն է 03.12.2015թ.

 ԼՂՀ առողջապահության նախարարության Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը յուրաքանչյուր տարի իր ծառայություններն է մատուցում 800-ից ավելի սահմանափակ հնարավորություններով մարդկանց:
  Տնային այցելություն կատարվում է 100 ծանր ախտահարումով հիվանդի: Նրանց կենտրոնը ապահովում է ամենաանհրաժեշտ պարագաներով ինքնուրույն իրենց սպասարկելու և կյանքի որակը բարելավելու համար: Կարդալ ավելին



Նոր նշանակում Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում 02.12.2015թ.

   ԼՂՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 240-Ա հրամանով` ԼՂՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»‰ փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Իրա Բաբկենի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախարարի նույն հրամանով ԼՂՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»‰ փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մարինե Արմայիսի Շինդյանը: Կարդալ ավելին